Սանտիագո Կաստրոն արժանացել է Ա Սերիայի հոկտեմբերի լավագույն գոլի մրցանակին։ «Ռոմայի» հարձակվողի՝ հոկտեմբերի 17-ին «Ջենոայի» դեմ խփած գոլն ամենաշատ ձայներն է ստացել Lega Calcio Serie A-ի պաշտոնական սոցիալական ցանցերում անցկացված քվեարկությունում։

Կաստրոյի՝ աջ ոտքով կատարած «պարաշյուտ» հարվածը քվեարկությունում առաջ է անցել Ռիկարդո Օրսոլինիի՝ «Լեչչեի» դեմ կիսաօդից կատարած գոլային հարվածից։