Կիլիան Մբապեն ճանաչվել է LALIGA EA SPORTS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Հարձակվողը խփել է չորս գոլ այն ամսում, երբ «Ռեալ Մադրիդը» հաղթել է առաջնության բոլոր երեք խաղերում։

Մբապեն դուբլ է ձևակերպել «Սևիլիայի» նկատմամբ 4։1 հաշվով հաղթանակում և ևս մեկ դուբլ՝ «Բարսելոնայի» դեմ 1։2 հաշվով հաղթական խաղում։ Հոկտեմբերի ավարտին նա մրցաշարում ուներ 11 գոլ և երկու գոլային փոխանցում։