Մադրիդի «Ռեալը» տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Կիլիան Մբապեի՝ սպիտակ մարզաշապիկով խփած լավագույն գոլերից մի քանիսը։

Տեսանյութում ընդգծվում են ֆրանսիացի հարձակվողի դիպուկությունը, արագությունն ու գրոհները տարբեր ձևերով ավարտելու կարողությունը։ Երկրպագուները կարող են դիտել այդ դրվագները ստորև նշված ակումբի պաշտոնական աղբյուրում։