Դիեգո Գոմեսն արժանացել է Պրեմիեր լիգայի՝ հոկտեմբերի լավագույն գոլի Guinness մրցանակին՝ «Քրիսթալ Փելասի» դեմ հեռահար հարվածի համար։

Հոկտեմբերի 18-ին պարագվայցի կիսապաշտպանը 51,3 մետրից գնդակն անցկացրել է դարպասապահ Վալտեր Բենիտեսի վրայով։ Դա «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» երկրորդ գոլն էր 5։0 հաշվով ավարտված հաղթական խաղում։

Երկրպագուների և փորձագետների քվեարկության արդյունքում նրա գոլը լավագույնն է ճանաչվել ութ հավակնորդների թվում։ «Բրայթոնի» ֆուտբոլիստները նվաճել են վերջին չորս մրցանակներից երեքը․ սեպտեմբերին հաղթել է Լյուիս Դանկը, իսկ ապրիլին՝ Կաորու Միտոման։