Ռոբերտո Դե Ձերբին առաջին անգամ արժանացել է Barclays-ի՝ ամսվա լավագույն մարզչի մրցանակին այն բանից հետո, երբ «Տոտենհեմ Հոտսպուրը» հոկտեմբերն ավարտել է առանց պարտության։

«Տոտենհեմը» ամիսը սկսել էր Պրեմիեր լիգայի վերջին հորիզոնականում՝ մեկնարկային հինգ խաղերում չտոնելով ոչ մի հաղթանակ, սակայն այն ավարտել է մրցաշարային աղյուսակի վերին կեսում։

Թիմը տասը ֆուտբոլիստով խաղալիս «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպման վերջնամասում ոչ-ոքի է կորզել, ապա 3:1 հաշվով հաղթել «Քովենթրի Սիթիին»։ Դրանից հետո Դե Ձերբիի թիմը նույն՝ 2:0 հաշվով հաղթել է «Չելսիին» և «Քրիսթալ Փելասին»։