Բերքե Օզերը Լիգա 1-ում հետ է մղել իր դարպասին ուղղված 32 հարվածներից 27-ը․ «Լիլի» դարպասապահի սեյվերի ցուցանիշը կազմում է 84,4%։ Ըստ Լիգա 1-ի տվյալների՝ սա լավագույն արդյունքն է Եվրոպայի հինգ գլխավոր լիգաներում։

Օզերը նաև առաջնության հինգ խաղում անառիկ է պահել դարպասը։ «Լիլը» երկրորդ տեղում է՝ երկու միավորով զիջելով առաջատար ՊՍԺ-ին։ Ինը տուրից հետո միայն «Լիլն» ու ՊՍԺ-ն ունեն ընդամենը մեկական պարտություն։