Միջազգային դադարից անմիջապես հետո «Բավարիան» կսկսի բարդ շրջան․ հոկտեմբերի 10-ից 31-ը թիմը յոթ հանդիպում կանցկացնի։ Խաղերը կկայանան երեք մրցաշարերում, իսկ մի քանի հանդիպումների միջև վերականգնման համար քիչ ժամանակ կլինի։
Հոկտեմբերի 10-ին «Բավարիան» կհյուրընկալվի «Աուգսբուրգին», իսկ հոկտեմբերի 13-ին Նորվեգիայում Չեմպիոնների լիգայի խաղ կանցկացնի «Վիկինգի» դեմ։ Այնուհետև մյունխենցիները հոկտեմբերի 17-ին կընդունեն «Լայպցիգին», հոկտեմբերի 21-ին՝ «Արսենալին», իսկ հոկտեմբերի 25-ին արտագնա խաղ կանցկացնեն «Ֆրայբուրգի» դեմ։
Ամսվա վերջին շաբաթում «Բավարիան» հոկտեմբերի 28-ին Գերմանիայի գավաթում կընդունի «Մագդեբուրգին», իսկ հոկտեմբերի 31-ին «Ալյանց Արենայում» կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Այս խիտ գրաֆիկում կազմի ճիշտ ռոտացիան և վերականգնումը առանձնահատուկ նշանակություն կունենան։